ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ 2025

«Mendia Resources» ՍՊԸ-ն, համագործակցելով «Hayasa Metals Inc.» և «Teck Resources» ընկերությունների հետ, hպարտությամբ մասնակցեց «Mining Armenia Forum 2025» հանքարդյունաբերական համաժողովին՝ որպես գործընկեր։ Մենք անկեղծ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին արդյունավետ համագործակցության և Հայաստանի հանքարդյունաբերության կայուն զարգացմանը միտված ընդհանուր տեսլականի համար։
«Hayasa Metals Inc.»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոել Սաթերլենդը հանդես եկավ բանախոսությամբ՝ «Ներդրումներ հանքարդյունաբերության ոլորտում զարգացող երկրներում․ ռիսկեր և հնարավորություններ» թեմայով, ինչպես նաև մասնակցեց պանելային քննարկմանը՝ «Հետախուզական ներդրումներից այն կողմ․ երկրի ներուժի բացահայտում»։
«Mendia Resources» ՍՊԸ-ն շարունակելու է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, արդիականացմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը։