Աղնջաձոր համայնքային կենտրոնի վերակառուցում
Մենդիա Ռեսուրսիս ընկերությունը մշտապես աջակից է համայնքին՝ նպաստելով ենթակառուցվածքների զարգացմանը և բնակիչնեչի բարեկեցությանը։ Ընկերությունը սոցիալական աջակցման ծրագրի շրջանակներում վերակառուցել է Աղնջաձոր համայնքի համայնքակենտրոնը ինչպես նաև համայնքում կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Եղեգիս խոշորացված համայնքին նվիրել է ավտոաշտարակ։
Մեր սոցիալական աջակցման ծրագրերը շարունակական են․ առաջիկայում նախատեսվում է նաև Վարդահովտի ջրագծի կառուցումը ինչպես նաև Շատին համայնքի մանկական զարգացման կենտրոնի վերակառուցումը։
Ընկերությունը համավատարիմ է իր որդեգրած սկզբունքին՝ զարգացնել ոչ միայն միջազգային ստանդարտներին համապատասխան հանքարդյունաբերություն այլև բարձրացնել համայնքի բնակիչների կյանքի որակը մենք հավատացած ենք՝ զարգացած համայնքները հզոր պետության հիմքն են։