
Մեր Մասին
«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին,որին պատկանում է Վարդենիսի պինձ-բազմամետաղային հանքերևակման ԵՀԹ-29/370 երկրաբանահետախուզական աշխատանքնմերի թույլտվությունը։
«Ֆրիմոնտ Գոլդ» ՍՊԸ-ն իրավունք ունի բաժնեմաս ձեռք բերելու «Մենդիա Ռեսուրսիս» ընկերության 100% բաժնեմասը։
Վարդենիսի պզինձ-բազմամետաղային հանքերևակում
Վարդենիսի պղինձ-բազմամետաղային հանքերևակումը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում մայրաքաղաք Երևանից 160 կիլոմետր (3 ժամ մեքենայով հասնելու համար) հեռավորության վրա դեպի հարավ-արևելք։
Տարածաշրջանում երկրաբանահետախուզական աշխատանոները սկսվել են դեռ 19-րդ դարի երկրորդ կեսից։ Նախորդ տարիներին հետախուզական աշխատանքներ է կատարել նաև «GeoMining» ՍՊԸ-ն, որի հիմնական բաժնետերն է կանադական Dundee Precious Metals inc. , որն ունի հասանելի տվյալների բազա: Դանդին կատարել է ալմաստային հորատում յոթ հորատանցքերում, ընդհանուր 1246 մետր երկարությամբ և նմուշարկում ավելի քան 6000 երկրաքիմիական նմուշներ (հողեր, ապարներ և հոսքեր): Նրանք նաև իրականացրել են փոփոխությունների քարտեզագրում և հետախուզառումերի անցման աշխատանքներ: Ծրագիրը ՀՀ-ում ամենամեծ փոփոխված գոտին է:
Մեր Թիմը
Մեր թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ անձնակզմից, որոնցից յուրաքանչյուրը ունի մեծ նվիրում իր գործին

Տիգրան Ավետիսյան
Տնօրեն
Տիգրան Ավետիսյանն ունի ավելի քան 10 տարվա կառավարման փորձ հանքարդյունաբերության ոլորտում: Շատ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվել է 3 երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման լիցենզիա։
Նա ծնվել է հանքաարդյունաբերողների ընտանիքում; Նրա հայրը՝ Արամ Ավետիսյանը , հայաստանի լավագույն հանքաարդյունաբերողներից մեկն էր։

Հովհաննես Կարապետյան
Գլխավոր Երկրաբան
Պարոն Կարապետյանը ունի ավելի քան 17 տարվա փորձ օգտակար հանածոների հետախուզման մեջ, ինչպես նաև, աշխատանքային մեծ փորձ ունի Եվրասիայի և Արևմտյան Աֆրիկայի զարգացող շուկաներում, ներառյալ Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Այվրի Քոստում և Գանայում: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը բակալավրիատ և մագիստրատուրա երկրաֆիզիկայի ֆակուլտետը։
Պարոն Կարապետյանի տեխնիկական փորձը ներառում է Lydian Armenia Ամուլսարի հանքավայրում աշխատելը , Georgian Resources Company-ի և Mountain Jaguar Team ՍՊԸ-ի համար: Պարոն Կարապետյանը նաև Հայաստանում Fremont-ի 100%-անոց դուստր ձեռնարկության գործադիր տնօրենն է։