«Մենդիա Ռեսուրսիս» ընկերությունը միանում է «Mining Armenia Forum 2025»-ի գործընկերների շարքին
«Մենդիա Ռեսուրսիս» ընկերությունը հանդիսանում է Mining Armenia Forum 2025-ի գործընկեր: «Մենդիա Ռեսուրսիս» հանքարդյունաբերական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին Հայաստանում։ Ընկերությունն իրականացնում է երկրաբանական հետախուզական աշխատանքներ Վայոց Ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային հանքավայրում։ Ընկերության հիմնական նպատակը Հայաստանի հանքարդյունաբերության զարգացումն է միջազգային չափանիշների համապատասխան։ «Մենդիա Ռեսուրսիսը» շարժվում է ոլորտի զարգացման տեմպին համահունչ՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և նորարար լուծումներ, ապահովելով արդյունավետ ու անվտանգ գործունեություն, որը նվազեցնում կամ ամբողջությամբ վերացնում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները։ Սոցիալական ծրագրերի իրականացումը «Մենդիա Ռեսուրսիս»-ի գործունեության անբաժանելի մասն է։ Համագործակցելով տեղական համայնքների հետ՝ մշակում և իրականացնում են սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք նպատակ ունեն համայնքի բնակիչների զարգացմանը և բարեկեցության բարձրացմանը։