«Տեռատեք» ընկերությունը Գերմանյայից ժամանել է Հայաստան՝ կատարելու գեոֆիզիկական ուսումնասիրություններ Վարդենիսի պղինձ-բազմամետաղային հանքերևակումում։

«Մենդիա Ռեսուրսիս» ընկերության հրավերով 2024 թվականի սեպտեմբերին Հայաստան էին ժամանել Գերմանական «ՏԵՐՐԱՏԵՔ» ընկերությունը, որը Վարդենիսի պղինձ-բազմամետաղային հանքերևակման տարածքում խորքային հանքամարմինների հայտնաբերման նպատակով իրականացրել է էլեկտրոհետախուզական չափումներ՝ բևեռացման դիպոլ-դիպոլ մեթոդի կիրառմամբ։ 2024 թվականի ընթացքում իրականացվել են համալիր երկրաֆիզիզիկական աշխատանքներ։ Տարածքի երկրաբանական կառուցվածքային առանձնահատկությունների պարզաբանման, լիթոշերտագրական սահմանների ճշգրտման և քարտեզագրման նպատակով իրականացվել է Մագնիսաչափական հանութագրում 200մ միջպրոֆիլային ցանցով։