«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՂԵԳԻՍԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
«Մենդիա Ռեսուրսիս» ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին և սոցիալական պատասխանատվության արժեքներին, շարունակում է իր ներդրումները համայնքների զարգացման գործում։
Եվս մեկ կարևոր նախաձեռնություն է կյանքի կոչվում՝ Եղեգիս խոշորացված համայնքի մանկական զարգացման կենտրոնի կառուցումը։
Կենտրոնի նախնական գրաֆիկական ձևավորումները արդեն պատրաստ են, և շուտով ծրագիրը կմտնի իրագործման փուլ։
Այս նախաձեռնությամբ ընկերությունը մեկ քայլ ևս անում է դեպի համայնքի ապագա՝ դեպի այն միջավայրը, որտեղ երեխաները կկարողանան սովորել, զարգանալ և ստեղծել իրենց երազանքների աշխարհը։