«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊ Ընկերությունը և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ամրապնդեցին համագործակցային հարաբերությունները հուշագրի ստորագրմամբ։ Հուշագրի նպատակն է աջակցել երկրաբանության ոլորտում մասնագետների պատրաստմանը, հետազոտական աշխատանքների իրականացմանը և գիտակրթական համագործակցության զարգացմանը։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է՝ երկու կառույցների մասնագիտական ներուժի և ջանքերի կիրառմամբ համատեղ իրականացնել գիտական քննարկումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ, դաշտային պրակտիկաներ:
«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊ Ընկրությունը մշտապես համագործակցել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ՝ աջակցելով ուսանողների վարձավճարների փոխհատուցմանը, ինչպես նաև երկրաբանություն մասնագիտության ուսանողների մասնակցությանը ընկերության կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքներին: